Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում անցկացվեց նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունը

28.08.2024

   Նոր ուսումնական տարվան ընդառաջ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում օգոստոսի 27-ին անցկացվեց օգոստոսյան խորհրդակցությունը հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ:
   Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մասնակցում էին մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը, մարզպետի խորհրդական Վահան Աբրահամյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։
   Խորհրդակցությունների ավանդական ձևաչափը այս տարի փոխվել էր. առաջին անգամ կազմակերպվել է նաև կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացավ նախագծային աշխատանքներին, զրուցեց աշակերտների հետ՝ կարևորելով թիմային աշխատանքը, ստեղծարարությունը և նախաձեռնողականությունը :
   Այնուհետև մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը, ողջունելով մասնակիցներին, շեշտադրեց ՀՀ կառավարության ակնառու ջանքերը և մեծ ուշադրությունը կրթության ոլորտին՝ դպրոցաշինությունից մինչև կրթության որակի բարելավում:Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումները, նոր չափորոշիչների առումով դրական արդյունքները՝ կարևորելով լավագույն փորձի խրախուսումը և հաջողություններով կիսվելու հանգամանքը: Այնուհետև ընդհանուր գծերով ներկայացրեց միասնական և ավարտական քննությունների միջին ցուցանիշները և ընդունելության արդյունքները հանրապետությունում , ապա Վայոց ձորում:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ կրթության ոլորտի մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես դասագրքերի տպագրությանը և բաշխմանը, ուսումնական պլանների և թեմատիկ պլանների ձևաչափերին, մենթոր դպրոցների համակարգին, փաստաթղթաշրջանառության ծավալին, պարտադիր խմբակների գործունեությանը, ԲՏՃՄ լաբորատորիաների տրամադրմանը:
   Քննարկվեցին ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտերի փոփոխություններին, ,,Դպրոցական սնունդ,, ծրագրին, վերապատրաստումներին, կամավոր և հերթական ատեստավորմանը, տարակարգին, դրույքաչափերին, հաստիքացուցակին, տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի չափանիշներին, որոշ գործընթացների թվայնացմանը, միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմներին, աբոնոմենտային համակարգին, կրթության բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր:
   Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Ուսուցչի օրվան ընդառաջ կազմակերպվելիք ,, Տարվա լավագույններ,, մրցույթը կանցկացվի ամիսներին լավագույնը ճանաչված մասնակիցների շրջանում: Իսկ նոր ուսումնական տարին անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո, ուստի նախատեսվում է մշակույթի և կրթության կապը ապահովող, բացահայտող, ամրապնդող տարաբնույթ միջոցառումների իրականացում:     Խորհրդակցությունների շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալագրեր է տվել ամսվա լավագույնների մրցույթի՝ Վայոց ձորի մարզից հաղթող ճանաչված մանկավարժներին:
   ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրեց տեսչական մարմնի՝ մարզում կատարած ստուգումների արդյունքները։
   Զուգահեռաբար ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները տարբեր լսարաններում տնօրենի տեղակալների և մեթոդմիավորման նախագահների համար անցկացրեցին ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն։
   Ներկաներn ուղղել են իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29