Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Քարագլուխ բնակավայրի օրը
26.08.2024
Օգոստոսի 25-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրում ներկա գտնվեց գյուղի տոնին նվիրված միջոցառմանը։
Արդեն մի քանի տարի օրը՝ որպես գյուղի տոն, նշվում է բարերար, ծնունդով քարագլխեցի Արտակ Խաչատրյանի նախաձեռնությամբ, ով Քարագլուխ գյուղում հիմնանորոգել կամ վերանորոգել է մի շարք շինություններ՝ նոր շունչ հաղորդելով դրանց՝ մարզամշակութային կենտրոն, արվեստի կենտրոն, պանթեոն, Սուրբ Խաչ եկեղեցին և դրան կից հարմարավետ և գեղեցիկ պուրակ և այլն։
Հայրենաշեն ծրագրերի իրականացման և կազմակերպման գործում աջակից է եղել Եղեգիսի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներ, տարբեր հաստատության աշխատակիցներ, հյուրեր և տեղացիներ։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, շնորհավորելով գյուղի տոնի կապակցությամբ, մաղթեց նոր ձեռքբերումներ և առաջընթաց՝ նշելով , որ գյուղացին է նախ և առաջ իր քրտնաջան աշխատանքով զարգացնում և ապրեցնում է գյուղը։
Նա կարևորեց հատկապես գյուղաբնակ վայրերում իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք նպաստում են գյուղի զարգացմանը և երիտասարդների առօրյայի աշխուժացմանը։
Միջոցառումն ուղեկցվեց գեղարվեստական կատարումներով, մարզական խաղերով և ավանդական հյուրասիրությամբ։