Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզում գործող և գրանցված որսորդական միությունների ներկայացուցիչների հետ

23.08.2024

   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ ու գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության համակարգմամբ օրերս տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզում գործող և գրանցված որսորդական միությունների ներկայացուցիչների հետ։
   Մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նախքան որսաշրջանի բացման պաշտոնական հայտարարումը նման հանդիպման կազմակերպման անհրաժեշտությունը։
   Մարզպետի աշխատակազմի և գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ բարձրացնել որսորդների տեղեկացվածությունը որսի կազմակերպման, որսատեսակների և որսահանդակների վերաբերյալ։
   Այնուհետև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ի թիվս որսի կազմակերպման հետ կապված մի շարք խնդիրների, ներկայացրեց, որ Գնիշիկի տարածքում առկա է վայրի կենդանիների էկոլոգիական միջանցք, որտեղով ամբողջ տարվա ընթացքում, բնակլիմայական պայմաններով պայմանավորված, առկա է կենդանիներ տեղաշարժ։Տվյալ տարածքում իրականացվող սիրողական որսը /լոր/ խոչընդոտում է վայրի որոշ կենդանիների տեղաշարժը, ուստի նպատակահարմար չէ այդ տարածքում որս անել։
   Հանդիպման ընթացքում Վայոց ձորում գործող և գրանցված որսորդական միությունների ներկայացուցիչները թեմային առնչվող հարցեր ուղղեցին պատասխանատուներին, ծավալվեց քննարկում ։
   Հանդիպման ավարտին հորդորեցին որսորդներին որսաշրջանի ընթացքում պահպանել կանոնները և գործել դրանց համապատախան։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29