Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են <<Բուսաբուծության աջակցության >> ծրագրի շրջանակում հացահատիկային մշակաբույսերի ցանքի մոնիթորինգի արդյունքները

21.08.2024

   ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված <<Բուսաբուծության աջակցության >> ծրագրի շրջանակում մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում, Վայք համայնքի Խնձորուտ, Զառիթափ, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Արտավան, Սարավան, Զեդեա, Արին, Հերհեր, Կարմրաշեն բնակավայրերում, Արենի համայնքի Չիվա, Ելփին, Խաչիկ բնակավայրերում կատարվել է հացահատիկային (գարի, ցորեն, հաճար) և կերային (առվույտ, կորնգան) մշակաբույսերի մաքուր և խառը ցանք:
   Ծրագրի շրջանակում մարզի համայնքներում (բնակավայրերում) 301 շահառուների կողմից կատարվել է 481.26 հա հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանք, ՀՀ կառավարության կողմից փոխհատուցվող գումարը կազմում է 34 762 300 ՀՀ    դրամ:
   ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ծրագրից օգտված շահառուների (20%) ընտրանքային մոնիթորինգ իրականացնելու նպատակով մարզպետի աշխատակազմ է ներկայացրել շահառուների ցանկը (65 շահառու):
   Ընտրանքային մոնիթորինգ իրականացնելու նպատակով մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 2024 թվականի հուլիսի 9-ի N 200-Ա հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
   Հանձնաժողովի անդամների և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ ս/թ հուլիսի 15-ից-24-ը ծրագրից օգտված 65 շահառուների (177 հողակտոր) 109 հա ցանքատարածություններում իրականացվել է ընտրանքային մոնիթորինգ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37