Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները

15.08.2024

  Վայոց ձորի մարզում շարունակվում են ՀՀ կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները։
  Հերթական հանդիպումը Վայք համայնքում էր։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Վայքի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նորայր Հովակիմյանը, ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության Վայքի տարածքային կենտրոնի տնօրեն Խաչիկ Մկրտչյանը, Առողջապահության և uոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը մեր հայրենակիցներին ներկայացրին ծրագրին դիմելու ընթացակարգը, ժամկետները, փուլերը, գործող առցանց հարթակը՝ https://housing.socservice.am/։

  Ըստ այդմ, ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝
1.հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար
2.հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար
3.օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։
  Հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուներին ներկայացվեց նաև համայնքի ենթակառուցվածքների և զբաղվածության հնարավորությունների մասին տեղեկատվություն։
  Այնուհետև պատկան մարմինների ներկայացուցիչները պատասխանեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերին,որոնք առնչվում էին հիմնականում բնակապահովման ծրագրին, փաստաթղթերի կարգավորման, առողջապահական, սոցիալական ոլորտներին, ինչպես նաև աջակցության տարբեր ծրագրերում ընդգրկվելու պայմաններին։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29