Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
12.08.2024
Սիրելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնը Հայաստանում նշվում է 2000 թվականից ի վեր՝ օգոստոսի 12-ին՝ որպես գեղեցիկ, ծաղկուն և ապրեցնող տոն։
Որքան գրավիչ և հրաշալի է լինել երիտասարդ, նույնքան էլ պարտավորեցնող է, քանզի դուք եք մեր ապագայի հույսը, երազանքներն իրականացնողը, պետության ապագան։ Որքան կիրթ, խելացի, բարձր որակական հատկանիշներով օժտված լինեք և առաջնորդվեք վեհ գաղափարներով, այնքան ամուր կլինի մեր պետությունը, հասարակությունը, ընտանիքը։
Եղե՛ք ստեղծագործ, նախաձեռնող, նորարար։ Դարձե՛ք ամուր կապող օղակ ավագ սերնդի և պատանիների միջև։ Եղե՛ք ընտանիքի լավ մայրեր, լավ հայրեր։
Կերտե՛ք պատմություն, որը դարերով է հիշվելու։