Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում մարզում էլեկտրաէներգիայի մատակարարման և սպառման որակի բարելավման վերաբերյալ

12.08.2024

    2024 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզում էլեկտրաէներգիայի մատակարարման և սպառման որակի բարելավման վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Գևորգ Գրիգորյանը, ԱԱԾ Վայոց ձորի ՄՎ Վայքի բաժանմունքի պետ Վահրամ Բաբայանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, <<Հայաստանի էլեկտրացանցեր>> ՓԲԸ <<Արաքս>> մասնաճյուղի <<Եղեգնաձոր>> Էլեկտրացանցի պետ Գագիկ Սմբատյանը, <<Հայաստանի էլեկտրացանցեր>> ՓԲԸ <<Արաքս>> մասնաճյուղի <<Վայք>> Էլեկտրացանցի պետ Արագած Սաղաթելյանը, համայնքների ղեկավարներ և տեղակալներ։
   Հանդիպում-քննարկման օրակարգային հարցերն էին տրանսֆորմատորային ենթակայանների աշխատանքի, բաց էլեկտրահաղորդալարերի՝ ՍԻՊ մալուխներով փոխարինման, ստորգետնյա մալուխային համակարգի բարելավման, փայտյա հենասյուների փոխարինման խնդիրները, էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների և խափանումների շուրջ բնակիչների շրջանում առաջացած դժգոհությունների մեղմման, խնդիրների լուծմանն ուղղությամբ տարվող աշխատանքների հստակեցումը։
   Համայնքի և ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին մարզում էլեկտրամատակարարման խափանումների հիմնական պատճառները, որոնք պայմանավորված են մարզում գործող հէկերի և արևային կայանների գործունեությամբ, բնակչության կողմից ոչ ճիշտ վայրերում ծառատնկումներով և շինարական օբյեկտների կառուցմամբ։ Առաջարկվեցին հնարավոր լուծումներ խնդիրների կարգավորման ուղղությամբ։
   Ոլորտային պատասխանատուներին, համայնքների ղեկավարներին ու տեղակալներին առաջարկվեց սերտորեն համագործակցել բնակչության հետ, գտնել խնդիրների լուծման ուղղությունները, իրենց իրավասության սահմաններում չօրինականացնել էլեկտրասյուների անխափան աշխատանքին խոչընդոտող վայրերում հողահատկացումներն ու տարածքների տրամադրումը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29