Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ

05.08.2024

    Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ կազմակերպվող դասընթացը, որը <<Քաղաքաշինական և տարածական պլանավորման ոլորտում կարողությունների զարգացման և շարունակական մասնագիտական կրթության կազմակերպման, տեղական համայնքներին տեխնիկական խորհրդատվության օժանդակության տրամադրման>>, ինչպես նաև մարդու կենսագործունեության միջավայրի փոփոխությունների գործընթացում համապատասխան մասնագետների մասնակցության աճին միտված գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակ է հետապնդում։
   Դասընթացը վարում էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և խորհրդական Մարտուն Գրիգորյանը։
   Մասնակցում էին մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Արմեն Հախնազարյանը, Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը, համայնքների ղեկավարների տեղակալները, համայնքների աշխատակազմերի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետերը։
   Բանախոսներն անդրադարձան ոլորտին առնչվող մի շարք առանցքային և հաճախ հանդիպող հարցերի՝ քաղաքաշինական նորմեր, համալիր փորձաքննություն, հատուկ կարգավորման օբյեկտներ, քաղաքաշինական թույլտվություններ, սուբվենցիոն փաթեթների դիտարկում և այլն։
   Դասընթացն ուղեկցվում էր սահիկաշարի ցուցադրմամբ, ակտիվ հարց ու պատասխանով, կոնկրետ իրավիճակային դեպքերի քննարկմամբ։
   Ամփոփելով դասընթացը՝ մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանին և խորհրդական Մարտուն Գրիգորյանին արդյունավետ և ինֆորմատիվ հանդիպման համար,վերջիններս էլ պատրաստակամություն հայտնեցին տարբեր ձևաչափերով անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու աջակցություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29