Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը

31.07.2024

   Այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի և ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ անցկացվեց Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը:
   Նիստին մասնակցում էին ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ ,կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, Գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պետ Վարդան Գևորգյանը, ՀՀ ՎԿ Վայոց ձորի մարզային վարչության պետ Սևակ Ղազարյանը, Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գրիգորյանը,ՀՀ կադաստրի կոմիտեի Եղեգնաձոր սպասարկման կենտրոնի պետ Էդվարդ Հովհաննիսյանը, համայնքների աշխատակազմերի և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
  ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, մեթոդաբանությունը, կարևորությունը, գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների ընթացքին, մարզային հանձնաժողովի և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակությանն առնչվող խնդիրները:
   Հանձնաժողովի նախագահ, մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց գործընթացը պատշաճ մակարդակով և պահանջվող չափանիշներով կազմակերպելու համար բոլոր պատասխանատու օղակների սերտ և համագործակցված աշխատանքը և միասնական ջանքերը:
   ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը բարձր գնահատեց մարզում նախորդ մասշտաբային միջոցառումներում պատասխանատու օղակների կատարած աշխատանքների արդյունքները։
   Ամփոփելով Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի առաջին նիստը՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը մեկ անգամ ևս ընդգծեց միջոցառման կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի իրական պատկերի, զարգացման հեռանկարների, պլանավորումների համապատկերում։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29