Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվեցին Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգման աշխատանքները

30.07.2024

   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետ տեղակալ Արսեն Խաչատրյանի և մարզպետի խորհրդական Վահե Թադևոսյանի ուղեկցությամբ այցելեց Ջերմուկ համայնքում գտնվող Գնդեվանքի քայլարշավային արահետի տարածք՝ բարեկարգման աշխատանքները դիտարկելու նպատակով։
   Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
   Պայմանագրի արժեքը կազմում է 117.621.410 ՀՀ դրամ, աշխատանքները մեկնարկել են 10.02.2023թ․, ավարտը նախատեսված է 17.09.2024թ․։ Կատարված է շինարարական աշխատանքների 92%-ը։
   Ծրագրի արդյունքում կունենանք Գնդեվազից դեպի Գնդեվանք տանող 1,7 կմ քայլարշավային բարեկարգ արահետ, ինչը կնպաստի համայնքում այդ ուղղությամբ ևս զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։

   Դիտարկումներում էական խնդիրներ չարձանագրվեցին։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը դրական գնահատեց մարզում զբոսաշրջային ոլորտի ներուժի բացահայտմանը և համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները՝ կարևորելով մարզի զբոսաշրջային հասցեներն ավելի գրավիչ և հարմարավետ դարձնելու հանգամանքը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29