Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկումներ Արենի համայնքում պետական ներդրումներով և այլ միջոցներով կառուցվող կամ ավարտված մի շարք օբյեկտներում

24.07.2024


   Հուլիսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Արմեն Հախնազարյանի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի հետ շինարարական ընթացիկ աշխատանքները և արդյունքները դիտարկելու նպատակով այցելեց Արենի համայնքի տարածքում պետական ներդրումներով և այլ միջոցներով կառուցվող կամ ավարտված մի շարք օբյեկտներ։

   Շրջայցի ժամանակ նրանք եղան Արենի բնակավայրում կառուցվող մանկապարտեզում։ Այն ունի մինչև 120 սան/տեղ նախագծային հզորություն, նախատեսված է 4 տարիքային և 2 մսուրային խմբի համար, ապահոված է լինելու արդիական չափանիշներին համապատասխանող պայմաններով։

   Պայմանագրի արժեքն է 577.160.000 ՀՀ դրամ։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում․ դրանց 94%-ը կատարված է: Ավարտը նախատեսված է 2024թ-ի սեպտեմբերին։
   Արդյունքերը գոհացնող էին․ 1-2 նկատառում կատարվեց, որի վերաբերյալ շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական հարցը քննարկել նախագծող ընկերության և պատվիրատուի հետ։
   Հաջորդ կանգառը Ելփին բնակավայրում նոր կառուցվող մանկապարտեզն էր։ Այն նախատեսված է 60 սանի համար։ Պայմանագրի արժեքն է 334,340,000 ՀՀ դրամ։Աշխատանքներն ընթացքի մեջ են․ կատարվել է աշխատանքների 47%-ը:      Կատարվել են հողահարթեցման, հիմքերի կառուցման աշխատանքներ, ընթանում են նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։ Շինարարության մեկնարկը տրվել է 2022 թվականի հոկտեմբեր ամսին: Ավարտը նախատեսված է 2024թ-ին:
   Քննարկումներում կարևորվեցին նախադպրոցական ուսումնական հաստատությունների դերն ու նշանակությունը անձի ճիշտ ձևավորման գործում, դրա համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների առկայությունը։     Շեշտադրվեց նաև գյուղական բնակավայրերում մանկապարտեզների կառուցման կարևորությունը։
   Մյուս դիտարկվող կառույցը կառուցվող Չիվայի դպրոցն էր՝ մինչև 144 աշակերտ/տեղ նախագծային հզորությամբ, հանդիսությունների սրահով և մինի ֆուտբոլի դաշտով: Դպրոցն ունենալու է նաև նախակրթարան։ Պայմանագրի արժեքն է 694.679.210 ՀՀ դրամ։
   Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հանձնարարվել է պահպանել շինարարական աշխատանքների տեմպը և ժամկետները, ինչպես նաև վերացնել արձանագրված թերությունները։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած խումբը այցելեց նաև Աղավնաձոր բնակավայրում հիմնված 5 հա ինտենսիվ խաղողի այգի /4 հա <<Արենի>> տեսակի խաղող, 1 հա <<Ոսկեհատ>> տեսակի խաղող/։Այն հիմնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և սեփականատիրոջ համատեղ ջանքերով 50 միլիոն դրամ ծրագրի շրջանակներում։ Նախատեսում է կառուցել նաև գինու գործարան (2-3 տարում) և մոտակա երկու տարվա մեջ ընդլայնել խաղողի այգիների տարածքը ևս 23 հա-ով։
  Դրական գնահատվեցին մարզի գյուղատնտեսության համար գերակա ճյուղ համարվող խաղողագործության ընդլայնմանն ուղղված ջանքերը և հեռանկարները, ընդգծվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրից արդյունավետ օգտվելու հանգամանքը։
   Շրջայցի ժամանակ դիտարկվեցին Արենի համայնքի Արփի բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքները՝ 700 գծմ /սուբվենցիոն ծրագիր/, այնուհետև Մ-2/ (Արենի)- Խաչիկ – Գնիշիկ - Եղեգնաձոր կմ 58.0 – կմ 70.0 /12 կմ/ հատվածի հիմնանորոգման աշխատանքները՝ 12 կմ միջպետական նշանակության բարեկարգ ավտոճանապարհ 1,517,000,000 ՀՀ դրամ արժողությամբ /պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ/։
   Քննարկումներում բարձր գնահատեցին ենթակառուցվածքների զարգացմանը /այս պարագայում ճանապարհաշինությանը/ ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքները։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29