Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկումներ Եղեգիս համայնքի տարածքում կառուցվող մի շարք կառույցներում

24.07.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հուլիսի 22-ին մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի, գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանի, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Արմեն Հախնազարյանի հետ շինարարական ընթացիկ աշխատանքները և արդյունքները դիտարկելու նպատակով այցելեց Եղեգիս համայնքի տարածքում պետական ներդրումներով կառուցվող մի շարք կառույցներ։
   Աշխատանքային այցի առաջին կանգառը Եղեգիսի նոր կառուցվող դպրոցն էր։ Դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար, ունի 7 դասասենյակ, նաև հանդիսություների սրահ և մինի ֆուտբոլի դաշտ։
   Պայմանագրի արժեքն է 737․289․730 ՀՀ դրամ։Աշխատանքները մեկնարկել են 19․10․2020թ․, կավարտվեն 2024 թվականի վերջին։ Շինարարական աշխատանքների 94%-ը կատարված է։
   Դիտարկումների ժամանակ արձանագրվել են որոշակի թերություններ, որոնց վերացման ուղղությամբ մարզպետը տվել է համապատասխան հանձնարականներ։Քննարկումներում կարևորվել է նոր և հարմարավետ պայմաներում որակյալ ուսուցում կազմակերպելու անհրաժեշտությունը։
   Դիտարկվող հաջորդ կառույցները Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի միջնակարգ դպրոցի վերակառուցված հանդիսությունների սրահն ու մարզադահլիճ էին։ Ծրագրի արդյունքում դպրոցն ունի նոր մարզադահլիճ և հանդիսությունների սրահ մինչև 100 աշակերտ/տեղ նախագծային հզորությամբ:
   Պայմանագրի արժեքն է 209.980.000 ՀՀ դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 19․10․2020թ․։ Հանդիսությունների սրահի կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են:
   Շրջայցի ժամանակ հայտնաբերվեցին խոնավությունից գունաթափված որոշ հատվածներ։ Շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերությանը տրվել է հանձնարարական սեղմ ժամկետում հայտնաբերված թերությունները վերացնել և ներկայացնել մարզպետի աշխատակազմ։
   Քննարկումներում կարևորվեցին արտադասարանական միջոցառումների դերն ու նշանակությունը աշակերտների գեղագիտական և ֆիզիկական դաստիարակության գործում և դրանց համար համապատասխան պայմանների առկայությունը։
   Այնուհետև մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած խումբն այցելեց Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 117+042-ում գտնվող և այժմ հիմնանորոգվող կամրջի տարածք։ Իրականացվում են վթարային վիճակում գտնվող կամրջի կրող կոնստրուկցիաների ամրացման և հենապատերի հիմնանորոգման աշխատանքներ։
   Պայմանագրի արժեքն է 94.202.400 ՀՀ դրամ։Կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 29.02.2024թ., ավարտը նախատեսված է 28.02.2025թ։ Շինարարական աշխատանքների 55%-ը կատարված է:      Քննարկումներում ընդգծեցին առավել անվտանգ երթևեկության ապահովման խնդրի կարևորությունը։
   Աշխատանքային մյուս կանգառը Զորաց եկեղեցին էր։Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում և «Խորան» հիմնադրամի միջոցներով մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները։
   Նախագիծը քննարկվել էր 2023 թվականի մարտին կայացած գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել հավանության: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի մայիսին, ավարտը նախատեսված է 2025 թվականի մայիսին։
   Քննարկումներում կարևորվեց զբոսաշրջային ուղղությունների ընդլայնմանը նպաստող ենթակառուցվածքների զարգացմանը և պատմամշակութային կառույցների բարեկարգմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ դիտարկումները կրում են շարունականան բնույթ, առաջիկայում կդիտարկվեն այլ ծրագրեր ևս։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29