Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

23.07.2024

   Տեղեկացնում ենք, որ Գյումրու <<Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> ՀԿ-ն օգոստոսի 15-ից մինչև 21-ը Դիլիջանում իրականացնելու է աղջիկների հզորացման և առաջնորդության ճամբար՝ <<Աշխարհն առաջնորդող աղջիկները>>, ՀՀ բոլոր մարզերի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված 13-15 տարեկան աղջիկների համար։
   Ճամբարի նպատակն է հզորացնել աղջիկներին և կրթության միջոցով խթանել առաջնորդությունը։Մասնակցությունն անվճար է։
   Ճամբարի ընթացքում լինելու են աշխատարաններ՝ առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, թվային գրագիտության, կամավորության, առողջ ապրելակերպի և այլ թեմաների շուրջ։
   Ճամբարի վերջին օրը կանցկացվի ծրագրային գաղափարների ներկայացնում,որի արդյունքումառնվազն 5 համայնքային ծրագիր կընտրվի ֆինանսավորման համար։
Ճամբարին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd8HhiNfRwsJ4UbqJsTXKzPty5XFORbn6xZFB5MGe-cH5QeRg/viewform ։
   Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 25-ը։
   Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 095 91 91 97 / երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 մինչև 18։00/ կամ նամակ ուղարկել armenianglow@gmail.com էլ․հասցեին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 16:45:57