Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզից դպրոցահասակ երեխաների երկրորդ խումբը մեկնեց <<Հասմիկ>> ճամբար

22.07.2024

   Հուլիսի 20-ին Վայոց ձորի մարզից 70 դպրոցահասակ երեխա մեկնեց Կոտայքի մարզի Հանքավանի մանկական առողջարարական <<Հասմիկ>>ճամբար։
   ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակներում 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է երկու հերթափոխով 20-ական օրով:
   Առաջին հերթափոխի խումբը վերադարձել է մարզ,իսկ երկրորդ հերթափոխի խումբը՝ ևս 70 երեխա՝ կհանգստանա և իր ժամանցը կվայելի մինչև օգոստոսի 8-ը:
Նախապատրաստական աշխատանքները համակարգվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից մարզի դպրոցների և համայնքների հետ համագործակցությամբ։
   Սահմանված չափանիշներին համապատասխան՝ ընտրվել են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների (նախապատվությունը տալով բազմազավակ՝ 4 և ավելի երեխա ունեցողներին, այնուհետև՝ ընտանիքների անապահովության գնահատման բարձր միավոր ունեցողներին) 7-13 տարեկան երեխաները։
   Տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրն ապահովում է սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը և հետաքրքիր առօրյան։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29