Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.07.2024

     Սիրով հրավիրում ենք 2024 թվականի հուլիսի 26-ին ներկա գտնվելու «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» ծրագրի միջոցառմանը, որն իրականացվում է «Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
   Միջոցառման շրջանակներում հանրապետության հմուտ և փորձառու մասնագետների կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երաժշտական դպրոցում կանցկացվի վարպետության դասընթաց (սկիզբը՝ ժամը 13։00-ին) մարզի մանկավարժների և պատանի վոկալիստների համար, իսկ նույն օրը՝ ժամը 15։00-ին, վոկալ երաժշտության համերգով հանդես կգան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի (Young Artists Opera Program) մասնակիցները:
   Ծրագրի ղեկավար՝ Լևոն Ջավադյան, կոնցերտմայստերներ՝ Հասմիկ Հովսեփյան, Լիլիթ Աբովյան: Համերգին կհնչեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
   Վարպետության դասը կվարեն Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը և Ա. Սպենդիարայի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի Օֆելյա Համբարձումյանը:
   Մուտքն ազատ է։Սիրով սպասում ենք ձեզ։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 16:45:57