Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են ՀՀ կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները

22.07.2024

   Վայոց ձորի մարզում շարունակվում են ՀՀ կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները։
   Հերթական հանդիպումը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում էր։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի ընդունարանի պետ Արթուր Ղազարյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգնաձոր համայնքում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացրին ծրագրին դիմելու ընթացակարգը, ժամկետները, փուլերը, գործող առցանց հարթակը՝ https://housing.socservice.am/ ,հարթակին առնչվող տեխնիկական և բովանդակային մի շարք առանձնահատկություններ։
   Ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝
1.հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար
2.հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար
3.օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։
   Հանդիպման ժամանակ պատկան մարմինները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուներին ներկայացրին նաև ծրագրում ընդգրկված բնակավայրերի ենթակառուցվածքների և զբաղվածության հնարավորությունների մասին տեղեկատվություն։
   Այնուհետև պաշտոնատար անձինք պատասխանեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերին,որոնք առնչվում էին հիմնականում բնակապահովման ծրագրին, գյուղաջակցության ծրագրերից օգտվելուն, փաստաթղթերի կարգավորման, առողջապահական, սոցիալական, ոլորտներին, ինչպես նաև աջակցության տարբեր ծրագրերում ընդգրկվելու պայմաններին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29