Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճամբարային հանգիստ երեխաների համար
10.07.2024
Այսօր Վայոց ձորի մարզից 9-ից մինչև 14 տարեկան 17 երեխա 1 մանկավարժի ուղեկցությամբ մեկնեց Հանքավանի <<Արագած>> ճամբար՝ հանգստի։
Ծրագիրն իրականացվում է Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղի կողմից, նախապատրաստական աշխատանքները համակարգել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունը։
Ծրագրում ընդգրկվել են սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ, արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների երեխաներ։
Տասնվեցօրյա հանգստի ընթացքում երեխաների համար կկազմակերպվեն ուսուցողական, սպորտային, գեղագիտական, ճանաչողական միջոցառումներև արշավներ։