Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Դեպի Ջերմուկ 2>>-ը համախմբել էր հարյուրավոր երիտասարդների
08.07.2024
Հուլիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը ներկա է գտնվել <<Դեպի Ջերմուկ 2>> խորագրով միջմարզային ինքնատիպ միջոցառմանը։
Այն կազմակերպել էր Ջերմուկ համայնքի <<Մարզամշակութային կենտրոն>> ՀՈԱԿ-ի կազմում գործող Երիտասարդական կենտրոնը։
Միջոցառման նպատակն էր ամրապնդել միջհամայնքային և միջմարզային կապերը երիտասարդների հետ, տալ համայնքների զարգացման, հաջողությունների հասնելու մասին գիտելիքներ։
Միջոցառման շրջանակներում հատուկ հյուրերը և բանախոսները ՀՀ տարբեր մարզերից մոտ 500 երիտասարդի ներկայացրին անձնական աճի, հաջողություններ գրանցելու, դրամաշնորհային ծրագրեր կազմելու, արդյունավետ հաղորդակցման , ժամանակակից աշխարհի զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ՏՏ և զբոսաշրջային ոլորտների զարգացման միտումների մասին հետաքրքիր պատմություններ և խորհուրդներ։
Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեց նորաստեղծ <<Ջերմ բենդ>> խումբը, երիտասարդները պարեցին նաև ազգային պարեր։