Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2024

   Սիրելի՛ հայրենակիցներ, հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ:Միաժամանակ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշների օրը՝ ավելի շեշտադրելով օրվա խորհուրդը և ընդգծելով մեր անսասան հարգանքը և հավատամքը մայր օրենքին և պետական խորհրդանիշներին:
   Նրանք բացարձակ արժեքներ են, որոնց հավուր պատշաճի արժևորելը և գնահատելը, մեր ընկալումներում և մեր երկրի ու հասարակության զարգացման տեսլականում դա աներկբայորեն ամրագրելը պետք է լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն ու պարտականությունը, սկզբունքն ու նշանաբանը:
   Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման հարցում։ Սահմանադրության ընդունմամբ մեր պետությունն ու ժողովուրդն արտահայտեցին քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու, քաղաքակիրթ աշխարհի ժողովրդավարական արժեքներով առաջնորդվելու իրենց պատրաստակամությունն ու վճռականությունը, ստանձնած պատասխանատվությունն ու պարտավորությունը:
   Օրվա խորհրդին համահունչ՝ ցանկանում եմ, որ մեր մտածողությամբ լինենք պետականամետ և ողջախոհ, վարքագծով՝ կարգապահ ու օրինապաշտ, գործողություններով՝ հայրենաշեն և հայրենասեր՝ հանուն մեր ազգային երազանքների և նվիրական իղձերի իրագործման, հանուն համերաշխ և ներդաշնակ հասարակության և օրենքի գերակայությամբ առաջնորդվող պետության:
   Կրկին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ մաղթելով խաղաղություն, լավատեսություն, միաբանություն եւ բարեկեցություն, թող որ մեր ազնիվ մղումների և կառուցողական քայլերի լավագույն համադրմամբ քայլ առ քայլ նպաստենք մեր հայրենիքի առաջընթացին և բարօրությանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26