Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում է «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» նոր մագիստրոսական կրթական ծրագիրը

04.07.2024

   Տեղեկացնում ենք, որ 2024-2025 թթ. ու. տարվանից ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանական ինստիտուտը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ մեկնարկում է «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» նոր մագիստրոսական կրթական ծրագիրը:
   Ծրագիրը եզակի է և Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Կրթական ծրագրի համար մշակվել է շուրջ 20 մասնագիտական առարկա, որոնցից շատերը առաջին անգամ են դասավանդվելու Հայաստանում: Դասախոսական կազմում ընդգրկված են համապատասխան ոլորտների լավագույն մասնագետները։
Ուսման տևողությունը 2 տարի է, ուսման տարեկան վարձավճարը՝ 400.000 ՀՀ դրամ:    Մագիստրոսական ծրագիրն արդեն իսկ ունի 6 անվանական կրթաթոշակ տրամադրելու հնարավորություն: Բացի այդ՝ աշխատող ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձից:
   Մագիստրոսների համար նախապատրաստվել են որակյալ կրթություն ստանալու բազմաթիվ հնարավորություններ՝ սկսած նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիայից վերջացրած բնապահպանական ոլորտի գործընկեր կազմակերպություններում պրակտիկա անցնելու հնարավորությամբ:
   Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ.
https://isec.am/admissions/master/entrant.html
   Մագիստրոսական ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.
https://botany.am/.../chair-of-plant-diversity-and.../
https://isec.am/.../plant-diversity-and-ecosystem-studies...
   Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգող կ.գ.թ. դոցենտ Ալլա Ալեքսանյանին՝ կոնտակտային հետևյալ տվյալներով՝ 010621762, a.aleksanyan@botany.am 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:50:10