Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզից դպրոցահասակ երեխաների առաջին խումբը մեկնեց <<Հասմիկ>> ճամբար

03.07.2024

   Հուլիսի 1-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկի և Վայքի տարածաշրջաններից 70 դպրոցահասակ երեխա մեկնեց Կոտայքի մարզի Հանքավանի մանկական առողջարարական <<Հասմիկ>> ճամբար։
   ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակներում 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի երկու հերթափոխով 20-ական օրով: Առաջին հերթափոխի խումբը կհանգստանա հուլիսի 1-20-ը, երկրորդ հերթափոխը՝ ևս 70 երեխա ՝ հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը:
   Աշխատանքները համակարգվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից մարզի դպրոցների և համայնքների հետ համագործակցությամբ։
   Սահմանված չափանիշներին համապատասխան՝ ընտրվել են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների (նախապատվությունը տալով բազմազավակ՝ 4 և ավելի երեխա ունեցողներին, այնուհետև՝ ընտանիքների անապահովության գնահատման բարձր միավոր ունեցողներին) 7-13 տարեկան երեխաները։
   Տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրն ապահովում է սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը և հետաքրքիր առօրյան։



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:31:29