Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին

02.07.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հուլիսի 1-ին ընդունեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին և Մանկական զարգացման հիմնադրամի Վայոց ձորի մարզի ծրագրերի համակարգող Անուշ Զեյնալյանին։
   Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի օգնական Արմինե Ասատրյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետներ Ցողիկ Բաբայանը և Լյուսյա Պողոսյանը։
   Հյուրերը ներկայացրին հիմնադրամի կատարած ծրագրերը և նախաձեռնությունները, որոնք ուղղված են հիմնականում երեխաների խոցելի խմբերի, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ներդաշնակ զարգացմանը և հասարակությանը հնարավորինս ինտեգրվելուն։
   Կառույցն առաջարկում է մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստում մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների և ծնողների համար:
   Վայոց ձորի մարզում հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 2017 թվականից, իսկ առաջին կենտրոնը՝ Վայք քաղաքում բացվել է 2018 թվականի: Այս պահին հիմնադրամը մարզում ունի 3 ցերեկային կենտրոն՝ Վայք, Ջերմուկ, Արենի համայնքներում, որտեղ մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվում են մասնագիտական ծառայություններ և խմբակներ:
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը բարձր գնահատեց հիմնադրամի գործունեությունը և դրա արդյունքները՝ նշելով , որ այսօրվա երեխան վաղվա քաղաքակիրթ հասարակության հիմքն է, հետևաբար պետք է կարևորվի խնդրո առարկայի շուրջ շահագրգիռ բոլոր օղակների համագործակցությունը տարբեր ասպեկտներով՝ ծնող, ուսուցիչ, սոցիալական աշխատող, ՏԻՄ ներկայացուցիչ, բժիշկ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչ և այլն։
   Քննարկումներում կողմերը կարևորեցին ոլորտին առնչվող խնդիրների համար ոչ թե իրավիճակային, այլ համակարգային լուծումներ գտնելը, վերջնաարդյունքի տեսանելի լինելը, ծրագրերի շահառուների թիրախային ընտրությունը, արդյունավետ գործիքակազմ և մեխանիզմներ ընտրելը, ռեսուրսների նպատակային բաշխումը և այլն։
   Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր գործադրել համագործակցության նոր ուղղությունների և առկա ներուժի լիարժեք կիրառման համար` հետագայում աշխատանքները ծավալելու ավելի ընդլայնված ձևաչափով ընտրելով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:50:10