Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ներկա գտնվեց <<Քայլող ֆուտբոլ>> խորագրով մրցաշարին
01.07.2024
Հունիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ներկա գտնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի հետ համատեղ անցկացվող <<Քայլող ֆուտբոլ>> խորագրով 48 տարեկան և բարձր տարիքի վետերան ֆուտբոլիստների անդրանիկ մրցաշարին։
Մասնակցում էին Արենիի, Արփիի, Եղեգնաձորի, Գլաձորի 50-ից ավելի վետերան ֆուտբոլիստներ։ Եզրափակիչ խաղում Արփիի և Եղեգնաձորի վետերան ֆուտբոլիստների համառ պայքարն ավարտվեց Արփիի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ 3-րդ և 4-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Գլաձորի և Արենիի թիմերը։
Մասնակից բոլոր թիմերն արժանացան պատվոգրերի և գավաթների, բոլոր ֆուտբոլիստները՝ ՀՖՖ-ի կողմից ազգային հավաքականի մարզաշապիկների։
Լավագույն վետերան ֆուտբոլիստ ճանաչվեց Հրայր Առաքելյանը, ով պարգևատրվեց մարզպետի կողմից սահմանված հուշանվերով։
Փակման արարողության ժամանակ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը վետերան ֆուտբոլիստներին մաղթեց առողջություն և հաջողություն, ապա շնորհակալություն հայտնեց ՀՖՖ Վայոց ձորի մարզի լիազոր ներկայացուցիչ Խորեն Հովհաննիսյանին աշխատանքներին աջակցելու համար՝ հույս հայտնելով, որ հետագայում ավելի սերտ համագործակցություն կծավալվի մարզի և ՀՖՖ-ի միջև։