Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են իրազեկման հանդիպումները

01.07.2024

   Վայոց ձորի մարզում շարունակվում են ՀՀ կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները։
   Հերթական հանդիպումը Ջերմուկ համայնքում էր։
   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը մեր հայրենակիցներին հանգամանալից ներկայացրին ծրագրին դիմելու ընթացակարգը, ժամկետները, փուլերը, գործող առցանց հարթակը՝ https://housing.socservice.am/։
   Ըստ այդմ, ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝
   1.հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար
   2.հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար
   3.օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առնչվող խնդիրների գույքագրումը և լուծումը մշտապես տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների ուշադրության կենտրոնում են, աջակցության ծրագրերի իրազեկումը՝ աշխատանքի մշտական բաղադրիչ։
   Այնուհետև պատկան մարմինների ներկայացուցիչները պատասխանեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:50:10