Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատակցի օրվա առթիվ

01.07.2024

   ՀՀ դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ:
Մասնագիտական օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու ձեր անգնահատելի ներդրումը և ջանքերը Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանության, իրավունքի գերակայության հաստատման, պետականության ամրապնդման և զարգացման, հասարակության իրավագիտակցության բարձրացման, ժողովրդավար, իրավական, կայուն զարգացող պետության կերտման ճանապարհին։
   Ձեր սահմանադրական առաքելությանը հավատարիմ՝ դուք ամենօրյա հետևողական, բարդ ու լարված աշխատանքով, պետականամետ մտածողությամբ, մարդկային բարոյական նկարագրով, մերժելի երևույթների դեմ անշեղորեն պայքարելու սկզբունքայնությամբ մեծացնում եք հանրության հավատն ու վստահությունը համակարգի և պետության, արդարության հաստատման և վերականգնման նկատմամբ։
   ՀՀ դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, շարունակե՛ք նույն մասնագիտական պատվախնդրությամբ, կառուցողական մոտեցումներով և խնդիրների արդիական լուծումներով իրագործել ոլորտի սահմանած առաջնահերթությունները։
   Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ցանկանում եմ բոլորիդ մասնագիտական հաջողություններ և նոր ձեռքբերումներ, հանցավորության դեմ ամենօրյա անզիջում պայքարում հաստատակամություն և վճռականություն՝ ի շահ մեր պետության և հասարակության անվտանգության ու բարօրության ...


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37