Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը

27.06.2024

  Հունիսի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը։      Նորակոչիկներին զինվորական պարտադիր ծառայության ճանապարհելու արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Արսեն Խաչատրյանը, Բագրատ Սողոմոնյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, ծնողներ, հարազատներ, մտերիմներ։
   Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը բարեմաղթանքի խոսքեր ուղղեց նորակոչիկներին՝ ցանկանալով նրանց անվտանգ և խաղաղ ծառայություն, հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը արժանապատվորեն կատարելու պատրաստակամություն, երկու տարի անց՝ նույն բարձր տրամադրությամբ վերադարձ։
   Նորակոչիկներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին բարձրաստիճան այլ այրեր, օրհնեց քահանան։
   Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ տղաներ։ Թող միշտ ձեզ հետ լինի Աստծո օրհնությունը, իսկ մեր աղոթքները լինեն ձեզ նեցուկ ու ապավեն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12