Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այց բուժհաստատություններ

25.06.2024

   Բուժաշխատողի մասնագիտական օրվա շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի տեղակալներ Բագրատ Սողոմոնյանի և Արսեն Խաչատրյանի, սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանի հետ այցելեց Եղեգնաձորի պոլիկլինիկա, Վայքի պոլիկլինիկա և Ջերմուկի առողջության կենտրոն։
   Նրանք շրջել են բուժհաստատություններում, դիտարկել առկա նյութատեխնիկական ռեսուրսները, շենքային պայմանները, զրուցել բուժաշխատողների հետ, անդրադարձել առողջապահական համակարգի կառուցվածքային փոփոխություններին,կադրերի համալրման խնդիրներին։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը բարձր գնահատեց բուժաշխատողների բարդ ու դժվարին աշխատանքը, կարևորեց նրանց դերը առողջ հասարակություն ունենալու գործում, ապա բուժհաստատությունների 24 աշխատակիցների բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրեց շնորհակալագրերով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29