Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հաշվետու համերգ
21.06.2024
Հունիսի 19-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆ.Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ հաշվետու համերգ:
Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ներկայացուցիչներ մարզպետի աշխատակազմից, Եղեգնաձորի համայնքապետարանից, մշակութային կազմակերպություններից, ծնողներ և հյուրեր:
Ամփոփելով ուսումնական տարին՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցը հաշվետու համերգով ներկայացրեց ողջ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները։
2023-2024 ուստարվա ընթացքում Եղեգնաձորի երաժշտական դպրոցից հանրապետական և միջազգային մրցույթներին մասնակցած և մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաներին հանձնվեցին դիպլոմներ ու մեդալներ։
Մասնակից բոլոր երեխաներն ու դասավանդող դասատուները շնորհակալագրեր ստացան նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի կողմից:
Շնորհավորական խոսքով հանդես եկան Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանը՝ մաղթելով երեխաներին մեծ բեմեր, բարձունքներ, նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ: