Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ
21.06.2024
Սիրելի՛ բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ:
Յուրաքանչյուր օր պիտի մենք շնորհակալ լինենք և երախտագիտության խոսքեր ուղղենք ձեզ, կարևորենք համակարգի բոլոր օղակների աշխատակիցների փոխկապակցված աշխատանքը և յուրաքանչյուրիդ դերակատարությունն այդ շղթայում:
Անուրանալի են այն հսկայական ջանքերը և անմնացորդ նվիրումը, որոնք ներդնում եք մասնագիտական գործունեության մեջ, կյանքեր փրկելու այն անսասան համառությունը և վճռականությունը, սրտացավությունն ու հոգատարությունը, որով մարդկանց հույս եք ներշնչում հավատալ և սպասել հրաշքների...
Ձեր մասնագիտական բարձր արհեստավարժությամբ շարունակեք ամենօրյա պայքարում փրկել կյանքեր, բուժել մարդկանց, դարձնել նրանց առողջ և երջանիկ, պարգևել ժպիտ և բերկրանք:
Շարունակե՛ք հավատարիմ լինել ձեր վեհ կոչմանը, գործել մասնագիտական սխրանքներ և նվաճել նոր բարձունքներ։
Ներկայումս մարզի առողջապահական համակարգը գնում է բարեփոխումների ճանապարհով․ նորակառույց ժամանակակից բժշկական կենտրոնի գործունեությունը, բուժհաստատություններում ընթացող կառուցվածքային փոփոխությունները կնպաստեն բժշկական ծառայությունների որակի ապահովմանը, բուժառուների գոհունակության մակարդակի բարձրացմանը։
Սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ ձեզ մասնագիտական շարունակական կատարելագործում, հաստատակամություն և համբերատարություն բարդ ու դժվարին, բայց և միաժամանակ ամենամարդասիրական առաքելության իրագործման ճանապարհին...