Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռինդ բնակավայրում անց է կացվելու <<Տադի շորվա>> խորագրով մշակութային փառատոն

18.06.2024

   Արենի համայնքի նախաձեռնությամբ ս/թ հունիսի 29-ին Արենի համայնքի Ռինդ բնակավայրում անց է կացվելու <<Տադի շորվա>> խորագրով մշակութային փառատոն:
   Փառատոնը կազմակերպվում է Արենիի համայնքապետարանի կողմից իրականացվող Արենիում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի ձեւավորում պորտֆելային մոտեցմամբ ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի համագործակցությամբ Եվրամիության ֆինանասավորմամբ:
   <<Տադի շորվա>> փառատոնի ընթացքում ներկայացվելու են Արենի համայնքի 9 բնակավայրերից գրառված եւ վեր հանված հայկական ավանդական կերակրատեսակներ, ավանդույթներ, խաղեր, երգեր եւ պարեր, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ:Փառատոնի նպատակներից մեկը հայկական խոհանոցի ավանդույթները, պատմությունը եւ մշակույթը պահպանելն ու հանրայնացնելն է։
   Փառատոնի մեկնարկը տրվելու է հունիսի 29-ին՝ ժամը 16:00-ին, Ռինդ բնակավայրի կենտրոնական հրապարակում: Ի դեպ, հունիսի 28-ին Ռինդում նախատեսվում է նաեւ «Ժայռափոր» եկեղեցու արահետի բացման արարողություն:
   Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝

  • Խոհարարական հմտությունների ցուցադրություն
  • Արհեստագործական եւ արվեստի գործերի ցուցադրություն
  • Լավաշի թխման ցուցադրություն
  • Գաթայի թխման ցուցադրություն
  • Տեղական ավանդական ուտեստների համտես
  • Գինու համտես
  • Պանրի համտես
  • Արենի համայնքին հատուկ ավանդական խաղերի կազմակերպում, ցուցադրություն
  • Տեղի երգի ու պարի խմբերի կենդանի կատարումներ
  • Հրավիրված երգիչների եւ խմբերի կենդանի կատարումներ

  Այսպիսով, հունիսի 29-ին դեպի Ռինդ, դեպի <<Տադի շորվա>> խորագրով մշակութային փառատոն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 15:54:15