Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկման հանդիպում Եղեգիս համայնքում

17.06.2024


   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Մարտիրոսյանը Եղեգիս համայնքում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։
   Հանդիպման  նպատակը վերջիններիս «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի և դրա իրականացման արդեն հաստատված կարգի մասին իրազեկելն էր, այլ ընթացիկ խնդիրների անդրադառնալը։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը ընդգծեց, որ ՀՀ Կառավարության ջանքերը միտված մեր հայրենակիցների տարաբնույթ հարցերի, այդ թվում նաև բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։ Նա նշեց , որ տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելը, նրանց հետ տարբեր ձևաչափերով տեղեկատվական հանդիպումներ անցկացնելը, խնդիրները արձանագրելը և իրավասության շրջանակներում լուծումներ տալը եղել և մնում են մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։
   Այնուհետև շահառուներին հանգամանորեն ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, պայմանները, փուլերը, բնակավայրերի տեղակայմամբ պայմանավորված աջակցության չափը։
   Անդրադարձան ծրագրի իրականացման ժամկետներին, դիմելու կարգին և եղանակներին։
   Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝
  1․հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար
  2․հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար,
 3․օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։

   Միջոցառումն իրականացվում է 3 փուլով՝
   Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝

  •  3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
  • 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
  • զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
  • գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
  • ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

   Երկրորդ փուլում կարող են ընդգրկվել՝

  • 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
  • 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն։

  Երրորդ փուլում կարող են ընդգրկվել՝

  • ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-16 09:47:59