Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2025 թվականի Համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն Ջերմուկում
03.06.2024
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը Ջերմուկում մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ գործկոմի անդամների հետ անցկացված նիստին։
Քննարկվել են առաջիկա անելիքներին, ծրագրերի իրականացմանը և խաղերի անցկացմանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև ամերիկահայ բարերար, Համահայկական խաղերի համահիմնադիր Ալբերտ Բոյաջյանը։
Այնուհետև նիստի մասնակիցներն այցելել են նաև ըմպելասրահ և Ջերմուկ Գրուպ ընկերությանը պատկանող հանքային ջրի գործարան։