Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը» ներկայացվեց Արենի համայնքում

31.05.2024

   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը Արենի համայնքում հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած անձանց հետ՝ պետական աջակցության ծրագրերի մասին տեղեկացնելու, մասնավորապես, «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին շահառուներին հանգամանալից տեղեկացնելու նպատակով։
   Մարզպետը նշեց, որ տարբեր ձևաչափերով մարզի համայնքներում կազմակերպվել են տեղեկատվական հանդիպումներ, արձանագրել առկա խնդիրները, տրվել լուծումներ։Այս փուլով, ի թիվս այլ հարցերի, շեշտը դրվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ իրազեկվածության լայնամասշտաբ աշխատանքների վրա։
   Շահառուներին հանգամանորեն ներկայացվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, պայմանները, փուլերը, բնակավայրերի տեղակայմամբ պայմանավորված աջակցության չափը։
   Ներկաներին իրազեկվել է աջակցության տրամադրման երեք եղանակների մասին.
1․բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
2․անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
3․գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
   Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է` 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի (ծրագրի մանրամասներին և բնակավայրերի ցանկի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.mlsa.am/blockpage/137
   Քննարկվել են մեր հայրենակիցներին հուզող մի շարք հարցեր ևս, տրվել պատասխաներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29