Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2024

   Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ մայիսի 28-ին, մենք նշում ենք Հանրապետության տոնը:
   Տոնը մեծ խորհուրդ ունի. այն հայ ժողովրդի անկոտրում կամքի, աննկուն ոգու, ֆիզիկական, բարոյական և հոգևոր ուժերի աներևակայելի միաձուլման փայլուն օրինակ է:
   Առաջին հանրապետության ծնունդը նման էր հրաշքի, երբ աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների և արհավիրքների համապատկերում հայ ժողովուրդը իր լինելիության իրավունքն ամրագրեց դարեր ի վեր կորսված մեր բաղձալի պետականության վերականգմամբ:
   Նա ապացուցեց, որ երկրի համար օրհասական պահին իր շեների ավերակներից և մոխիրներից կարող է առասպելական փյունիկի նման վեր հառնել և ապրել, արարել, թեկուզ վիրավոր և արնաքամ ստեղծել հոգևոր արժեքներ:
   Ցավոք, ժամանակաշրջանի մարտահրավերները շատ էին, և մեր հաղթանակը չհասցրեց թրծվել փորձությունների բովում, բայց միևնույն է, Առաջին հանրապետության ստեղծումը , պսակված Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերի փառահեղ հաղթանակներով, հայ ժողովրդի աննահանջ երթի, պետականամետ մտածողության և հայրենիքի ու սերունդների նկատմամբ անսահման պատասխանատվության խոսուն վկայություններն են:
   Հարգելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ անսասան հավատ, դժվարություններին դիմագրավելու կամք ու տոկունություն:
   Լինենք միասնական և համախմբված, ոգեշնչված և լավատես, մեր ամենօրյա աշխատանքով նպաստենք մեր պետության շենացմանը և հզորացմանը:
Շնորհավոր Հայոց պետականության վերածննդի օրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26