Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզը՝ <<Ճանաչի՛ր Հայաստանը>> զբոսաշրջային ցուցահանդեսում

27.05.2024

   Մայիսի 25-26-ին Վայոց ձորի մարզը /պատվիրակության ղեկավար՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ՝ Արամ Կոստանյան/ մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված <<Ճանաչի՛ր Հայաստանը>> զբոսաշրջային ցուցահանդեսին։
   Արկածային զբոսաշրջության հնարավորություններ, գաստրո, վարպետաց դասեր, յուրահատուկ փորձառություններ ներառող գունեղ տաղավարի միջոցով մարզի ներկայացուցիչները զբոսաշրջիկների և հյուրերի ուշադրությանն են ներկայացրել յուրօրինակ <<Փոքրիկ Վայոց ձոր Երևանի սրտում>>։
Ցուցահանդեսի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ մարզի զբոսաշրջային առանձնահատկություններին ու առկա ներուժին, արկածային զբոսաշրջության հնարավորություններին, հարուստ մշակութային ժառանգությանը և խոհանոցին։
   Գաստրոտաղավարում պատրաստվել է մարզին բնորոշ կերակրատեսակ՝ Ջերմուկի կարմարախայտ։ Ներկայացվել են մարզի բնության հարուստ բարիքները, տրվել են խաչքարագործության /վարպետ՝ Կարեն Ղազարյան/ և ծղոտագործության /վարպետ՝ Արթուր Պետրոսյան/ դասեր։
   Լինելով գինեգործության ավելի քան 6000 տարվա պատմությամբ բնօրրան՝ Վայոց ձորի մարզի տաղավարի անբաժան մասն էր կազմում գինիների հարուստ տեսականին։
 Աշխատանքներում մեծ ներդրում էր ունեցել  <<Արփա>> բնապահպանական հիմնադրամը։
   Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի <<Զբոսաշրջություն>> մասնագիտության ուսանողները ևս իրենց ներդրումն ունեցան հիմնական և գաստրոտաղավարները ներկայացնելիս։
   Մարզը ներկայացնող տաղավարի գույներն իր նկարներով հարստացրել էր նաև եղեգնաձորցի փոքրիկ նկարչուհի Մարիան։
   Միջոցառման ամփոփիչ հատվածում պարային գեղեցիկ կատարումով հանդես եկավ <<Արմատ>> պարային համույթը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29