Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում մարզպետի աշխատակազմում

22.05.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հանձնարարությամբ երեկ մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ քննարկում մարզպետի տեղակալ Բ․ Սողոմոնյանի գլխավորությամբ և մարզպետի աշխատակազմի և ուժային կառույցների ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
   Քննարկման հիմնական թեման մայիսի 24-ին՝ վերջին զանգի օրը, հասարակական կարգի պահպանմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործողությունների իրականացումն էր, աշխատանքների բաշխման և միջոցառումների վայրերի ու ժամանակացույցի հարցերը։
   Քննարկումներում կարևորվեցին պարեկային ծառայության աշխատակիցների հսկողության, ծնողների աչալրջության, աշակերտների անվտանգ վարքագծի, պատասխանատու անձանց խնդիրները։
   Մասնակիցներն այլ ընթացիկ հարցերի ևս անդրադարձան։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29