Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատանքները

21.05.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ԱԿԲԱ բանկի Եղեգնաձորի մասնաճյուղի նորանշանակ կառավարիչ Արման Գալստյանին։ Քննարկվել են հետագա փոխգործակցությանը, նոր հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։
   Մարզում գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի գերակշիռ մասը ապահովում է ԱԿԲԱ բանկը։ Նախատեսվում են վարկային նոր հնարավորություններ, որոնք կնպաստեն մարզում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը։

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, ՍԱՏՄ, ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է մարզում գյուղացիական տնտեսություններին պատկանող կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։

   Հաջորդ աշխատանքային քննարկումն առնչվում էր մարզում կենդանիների սպանդանոցային մորթին, ընթացիկ խնդիրներին, աշխատանքների կազմակերպման մեխանիզմների հստակեցմանը և լավարկմանը։
Մասնակցում էին մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, ՍԱՏՄ, ՏԻՄ , սպանդանոցի ներկայացուցիչներ։

   Մայիսի 17-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզի համայնքների ղեկավարների տեղակալների հետ քննարկվեցին գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ։
   Քննարկվող թեմաներն էին թափառող շների խնդիրը, արոտավայրերի վարձավճարի հավաքագրման մեխանիզմները, հանդամիջյան ճանապարհների բարեկարգումը և հեռագնա արոտավայրերի արդյունավետ և նպատակային օգտագործումը, Արարատի և Արմավիրի մարզերից Վայոց ձորի մարզի արոտավայրեր եկող կենդանիների շարժի և հիվանդությունների կանխարգելման հետ կապված վերահսկողությունը։


   Մայիսի 17-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվեց հանդիպում-քննարկում մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության ներկայացուցիչների, Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը և շահագործմանը դեմ նախաձեռնող խմբի անդամների հետ։
   Մասնակիցներն անդրադարձան շրջակա միջավայրի վրա հանքի շահագործման հնարավոր բացասական հետևանքներին։ Ի թիվս մի շարք խնդիրների՝ առանձնահատուկ շեշտադրվեց Վերնաշենի տարածքում կառուցվելիք ջրամբարի և Գլաձորի բազմամետաղային հանքի շահագործման անհամատեղելիության հանգամանքը։
   Ի դեպ, Վերնաշենում կառուցվելիք 3,0-3,3 մլն3 տարողությամբ ջրամբարը լուծելու է Գլաձոր, Վերնաշեն, Մալիշկա բնակավայրերի շուրջ 800 հա անջրդի հողատարածքների ոռոգելի դարձնելու խնդիրը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:50:10