Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երրորդ պատվավոր հորիզոնականը նվաճել է Արենիի միջնակարգ դպրոցի թիմը

20.05.2024


   Մայիսի 18-ին Դիլիջանի Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը։
Երրորդ պատվավոր հորիզոնականը նվաճել է Վայոց ձորի մարզը ներկայացնող Արենիի միջնակարգ դպրոցի թիմը։
   Դպրոցն ստացել է 1,5 մլն դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը` 300 հազար դրամ, 75 հազար դրամ՝ թիմի յուրաքանչյուր վազորդ։
  Հավելենք, որ եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող էին ճանաչվել մարզային փուլում։ Մասնակցել է 11 թիմ` 10 մարզերից և Երևանից, յուրաքանչյուրի կազմում` 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)։
   Շնորհավորում ենք Արենիի միջնակարգ դպրոցի թիմին և մաղթում նոր ձեռքբերումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29