Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայք համայնքում բնակություն հաստատած անձանց հետ

20.05.2024

   Մայիսի 17-ին Վայք համայնքի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայք համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։
   Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․ Ասլանյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Ց․ Բաբայանը, ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ Վայքի տարածքային կենտրոնի տնօրեն Խ․ Մկրտչյանը, Վայքի համայնքապետարանի սոցիալական աշխատող Ն․ Հովակիմյանը։
   Նրանք ներկայացրեցին կառավարության հավանությանն արժանացած ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, առանձնահատկությունները, շահառու դառնալու պայմանները և այլն։
   Քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր ևս։Մեր հայրենակիցներն իրենց հարցերն ուղղեցին պատկան մարմիններին, ստացան պարզաբանումներ, այնունետև իրենց գոհունակությունն արտահայտեցին մարզային և համայնքային իշխանություններին ցուցաբերած լայնածավալ աջակցության համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:50:10