Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորին մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ

09.05.2024

   Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ:
   Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի կերտման գործում անուրանալի ավանդ ունեցավ հայ ժողովուրդն իր նվիրյալ զավակների բացառիկ սխրանքներով, հերոսության աննախադեպ դրվագներով, հայրենասիրության բազում օրինակներով, խոսուն փաստերով:
   Այդ պայքարը և հաղթանակը միասնական ուժի, համախմբվածության, վճռականության, վեհ գաղափարների և կամքի դրսևորման վառ օրինակ են մեր պատմության մեջ:
   Այս օրը բազում խորհուրդներ ունի՝ հաղթանակ, ազատություն, խաղաղություն և այս բոլորը միավորող տասնամյակների հիշողություն։
   Այդ խորհուրդները և դասերը ոգեշնչել են սերունդներին, վարակել հայրենիքի համար անվարան մարտնչելու ազնվագույն գաղափարներով, մղել հերոսական խիզախությունների:
   Շնորհավորում եմ Մեծ հայրենականի վետերաններին, մաղթում նրանց  առողջություն և խաղաղ կյանք:
   Փա՛ռք բոլոր ժամանակներում հայ ժողովրդի ազատության և խաղաղության համար մարտնչած հերոսներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12