Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին <<ՀՀ վարչապետի գավաթ>> դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային արդյունքները

08.05.2024

   Երեկ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիսավոր պայմաններում ամփոփվեցին մայիսի 3-ին կազմակերպված <<ՀՀ վարչապետի գավաթ>> դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային արդյունքները։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան ներկայացրեց մասնակցության, մրցույթի արդյունքների ընդհանուր պատկերը, հետագա ընթացակարգը՝ հաջողություն մաղթելով հանրապետական փուլի մասնակիցներին։
   Նշենք, որ մրցույթին մասնակցել են մարզի հանրակրթական 27 հաստատություն՝ 135 տղա և 54 աղջիկ մասնակիցներով։
   Թիմային արդյունքներում 1-ին տեղը գրավել է Արենիի միջնակարգ դպրոցը և ստացել ուղեգիր դեպի Պարզ լիճ՝ մասնակցելու հանրապետական փուլին։
   2-րդ տեղը գրավել են Աղավնաձորի դպրոցի աշակերտները։
   3-րդ հորիզոնականում Արփիի միջնակարգ դպրոցի թիմն էր։
   Մրցանակային տեղեր գրաված դպրոցները ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացան հավաստագրերի, հաղթող թիմը՝ նաև գավաթի։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի կողմից հավաստագրերի արժանացան անհատական հաշվարկում հաղթողները՝ Գասպարյան Վաչագան / 1-ին տեղ, Արենի/ , Գասպարյան Ալեն /2-րդ տեղ, Արենի/, Բաբայան Աղասի/ 3-րդ տեղ, Աղավնաձոր/։
   Աղջիկների անհատական հաշվարկում տեղերը բաշխվել են այսպես՝ Եվա Գրիգորյան /1-ին տեղ,Աղավնաձոր/, Լիլիա Մկրտչյան /2-րդ տեղ, Արենի/ , Մարի Կարապետյան /3-րդ տեղ, Աղավնաձոր/։
   Հաղթող թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները ևս Վայոց ձորի մարզպետի կողմից ստացան շնորհակալագրեր։
   Ամփոփելով գեղեցիկ միջոցառումը՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհավորեց բոլորին, կարևորեց սպորտի դերը երիտասարդ սերնդի դաստիարակության, կամային հատկանիշներ և հաղթական ոգի ձևավորելու գործում՝ հաջողություն մաղթելով նրանց հետագա պայքարներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 15:54:15