Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց ազդարարման համակարգի մասին

03.05.2024

   Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվել է մարզային դասընթաց մարզպետի աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար:
   Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Ազդարարման համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին, դիմելու ընթացակարգին:
Դասընթացն ուներ երկու բաղադրիչ՝ տեսական մաս և գործնական առաջադրանք / նաև՝ խմբային աշխատանք/։
   Դասընթացներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ ջանքերով:
   Արդարադատության նախարարությունը, կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ազդարարման համակարգի դերն ու նպատակ հետապնդելով հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցով նպաստելու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդմանը և դրա դեմ պայքարը դարձելու հասարակության արժեհամակարգի մաս, ինչպես նաև քաղաքացիների մեջ ձևավորվելու կոռուպցիան անձնապես մերժելու վարքագիծ՝ ձեռնարկել է Ազդարարման համակարգի իրազեկման մեկամյա արշավ:
    Իրազեկման միջոցառումների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
   Հավելենք, որ դասընթացի սկզբում և ավարտին մասնակիցները լրացրեցին համապատասխան հարցաշար նախնական և ձեռքբերած գիտելիքների մասին ընդհանուր պատկերացումներ կազմելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29