Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առիթով

01.05.2024

   Սիրելի՛ հայրենակիցներ․
   Ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ։
   Այն ի սկզբանե խորհրդանշել է  աշխատանքային իրավունքների պաշտպանության համար պայքարող աշխատավորների շարժումն ու պահանջատիրությունը, սակայն հետագայում՝ տարբեր ժամանակներում, յուրովի է մեկնաբանվել օրվա իմաստը։ Սակայն մի բան մնացել է անփոփոխ և աներկբա․ աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու լավագույն միջոցը, կայուն, զարգացող պետություն կառուցելու անվիճելի գրավականը։
   Աշխատասիրությունը և աշխատանքի նկատմամբ ակնածանքը հայ ժողովրդի պատմական կենսագրության անբաժանելի մասն են, նրա հոգևոր և ֆիզիկական կարողությունները գնահատելու ցուցիչները։ Եվ բնավ էլ պատահական չէ, որ հայկական բազմադարյա մշակույթն ու գրականությունը հարուստ են աշխատանքն ու աշխատավորին գովերգող ու փառաբանող ստեղծագործություններով։
   Աշխատանքը և նրա արդյունքները կենարար բարիք են, իսկ հանրության միասնական ջանքը՝ որպես պետության կառուցման ու ամրապնդման երաշխիք, ուստի եկեք սերնդեսերունդ փոխանցված հրաշալի ավանդույթները պահպանենք և զարգացնենք։
   Կրկին շնորհավորում եմ աշխատանքի օրվա առթիվ և մաղթում բոլորին մասնագիտական կարողությունները և լավագույն հմտությունները դրսևորելու, սեփական ներուժը իրացնելու իրական հնարավորություններ։
  Թող յուրաքանչյուր անհատ վայելի իր աշխատանքի արդյունքների բերկրանքը, իր ստեղծարար աշխատանքով և ստեղծագործ մտքով շենացնի հայրենիքը, ծառայի պետականաշինության պատվաբեր գործին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26