Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկման միջոցառումներ Արենիի միջնակարգ դպրոցում և Ջերմուկի կրթահամալիրում «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում

30.04.2024

   Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության համատեքստում բնակչության շրջանում իմունականխարգելման, պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով շարունակվել են հանդիպում- քննարկումներն Արենիի միջնակարգ դպրոցում և Ջերմուկի կրթահամալիրում։
   Հանդիպումները համատեղ կազմակերպել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունը և մարզային ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ը։
   Քննարկումներին մասնակցում էին դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցներ, իմուն պատասխանատուներ, ԱԱՊ-ների բուժաշխատողներ։
   Հանդիպման ընթացքում ներկայացվեց պատվաստումների առանցքային դերը վարակիչ հիվանդությունների, այդ թվում նաև կարմրուկի կանխարգելման գործընթացում: Նշվեց, որ իմունականխարգելումն ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ փոքր ներդրումներով ապահովում են մեծ արդյունքներ, և պատվաստումները փրկում են կյանքեր։
   Քննարկվեցին նաև առանձին պատվաստումներին առնչվող հարցեր, որոնք որոշակի մտավախություն են առաջացնում բնակչության շրջանում։Պարզաբանումներ տրվեցին 13-14 տարեկան աղջիկների ՄՊՎ պատվաստումների վերաբերյալ։
   Մասնակիցներն ստացան մասնագետների կողմից պարզաբանումներ բարձրացված հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին մասնակիցներին տրվեցին պատվաստումների վերաբերյալ բուկլետներ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29