Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Ջերմուկ համայնքում բնակություն հաստատած անձանց հետ

30.04.2024

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը, մարզպետի տեղակալի օգնականներ Աննա Սահրադյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը, Ջերմուկի համայնքապետարանի սոցիալական աշխատող Մոմիկ Մարգարյանը հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Ջերմուկ համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։Նրանք ներկայացրեցին իրականացվող և իրականացվելիք պետական աջակցության ծրագրերը։ Շեշտը դրվեց հատկապես բնակարանային ապահովության ծրագրերի, դրանց շահառու լինելու պայմանների վրա։
   Այնուհետև պատկան մարմինների ներկայացուցիչները պատասխանեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերին ,որոնք առնչվում էին հիմնականում փաստաթղթերի կարգավորման, առողջապահական, սոցիալական ոլորտներին, ինչպես նաև տարբեր ծրագրերի շահառու դառնալու պայմաններին։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29