Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելեց Արենի համայնք

25.04.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ապրիլի 24-ին ընդունեցին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը` Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորությամբ։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ողջույնի խոսք հղեց պատվիրակությանը` կարևորելով հանգամանքը, որ բարեկամ ժողովրդի կողմից ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի մարզերի բնակավայրերին։
   Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ողջունեց պատվիրակության այցը, շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին Հայաստանի և հայ ժողովրդի կողքին գտնվելու համար։
   Պատվիրակության ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը ևս կարևորեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և կիսվեց Արենի համայնքից ստացած դրական տպավորություններով` նշելով, որ երկու երկրներն ընդհանուր շատ բաներ ունեն, որոնց ուղղությամբ կարելի է աշխատել և ավելի ընդլայնել երկկողմ հարաբերությունները։
   Պատվիրակությունը շրջայց կատարեց Արենի համայնքում, ծանոթացավ գինու արտադրության տեղական ավանդույթներին,ապա այցելեց Արենի համայնքի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող վայրերից Արենի-1 քարայր և Նորավանքի վանական համալիր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29