Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկման միջոցառում «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում

25.04.2024

   Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև 28-ը իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը: Այս համատեքստում բնակչության շրջանում իմունականխարգելման պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում են իրականացնել իրազեկման միջոցառումներ ուսումնական հաստատություններում։
   Նախաձեռնության շրջանակներում ապրիլի 23-ին կայացավ հանդիպում Մալիշկայի N 2 միջնակարգ դպրոցում։ Հանդիպումը համատեղ կազմակերպել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունը և մարզային ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ը։ Մասնակցում էին դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցներ, իմուն պատասխանատուներ, Մալիշկայի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի բուժաշխատողներ։
   Հանդիպման ընթացքում ներկայացվեց պատվաստումների առանցքային դերը վարակիչ հիվանդությունների, այդ թվում նաև կարմրուկի կանխարգելման գործընթացում:Քննարկվեցին նաև առանձին պատվաստումներին առնչվող հարցեր, որոնք անհիմն մտավախություն են առաջացնում բնակչության շրջանում։
   Մասնակիցները մասնագետների կողմից ստացան պարզաբանումներ բարձրացված հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին մասնակիցներին տրվեցին պատվաստումների վերաբերյալ բուկլետներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29