Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը

24.04.2024

   Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի 109-րդ տարելիցի օրը, Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
   Մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, բազմաթիվ մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:
   Ծաղիկներ են խոնարհվել նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված և հուշակոթողի հարակից տարածքում ամփոփված հայորդիների շիրիմներին ու 44-օրյա պատերազմում նահատակված տղաների հիշատակը անմահացնող հուշակոթողին:
   Մարզի մյուս համայնքներում ևս հարգանքի տուրք է մատուցվել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29