Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետին

22.04.2024

   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի և ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Վայոց ձորի ԱՏ>> մասնաճյուղի տնօրեն Մհեր Նիկողոսյանը և Էկոպարեկային ծառայության Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության Վայոց ձորի տեղամասի պատասխանատու Նիկոլայ Բայաթյանը։
   Վայոց ձորի մարզպետը, ողջունելով էկոպարեկային ծառայության ղեկավար կազմին, հայտնել է իր պատրաստակամությունը համագործակցել շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներում և ընգծել է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված կարևոր նախաձեռնության՝ էկոպարեկային ծառայության ստեղծման և գործունեության կարևորությունը:
   Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզպետին ընդունելության համար, ապա նշել, որ ՏԻՄ-երի հետ արդյունավետ համագործակցությունը շրջակա միջավայրն ավելի լավը դարձնելուն ուղղված ևս մեկ քայլ է:
   Վ․ Կիրակոսյանը նաև նշել է, որ էկոպարեկային ծառայությունն ունենալու է 7 մարզային ստորաբաժանում, և ստեղծվելու են նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ Վայոց ձորի ու Արարատի մարզային վարչությունում 118 նոր աշխատատեղ է լինելու:
   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված և օրենսդրությամբ նախատեսվող քայլերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29