Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

16.04.2024

   ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ։
   Անգնահատելի են յուրաքանչյուր երկրում իրավակարգի և օրինականության, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության գործում ոստիկանության աշխատակիցների դերն ու առաքելությունը։ Օրենքն ու արդարությունը հիմք են հանդիսանում ժամանակակից հասարակության կայուն զարգացման համար, որի պաշտպանությունը վստահված է ոստիկանության աշխատակիցներին։
   Հանցագործության դեմ ձեր անզիջում պայքարով և վճռականությամբ, քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության ձեր սկզբունքներով, մարդկային և մասնագիտական որակներով դուք օրեցօր ավելի եք բարձրացնում հասարակության ընկալումներում ոստիկանի հեղինակությունը և վստահությունը, գնահատանքն ու արժևորումը։
   Այսօր ցանկանում եմ առանձնահատուկ հիշել նաև այն ոստիկաններին, ովքեր հայրենիքի համար ծանրագույն պահերին կանգնեցին զինվորի կողքին, զոհեցին ամենաթանկը՝ կյանքը, որպեսզի մեր արշալույսները խաղաղ բացվեն։ Փառք ու պատիվ նրանց, խորին խոնարհում նրանց անմար հիշատակին։
   Հարգելի՛ ոստիկաններ, ընդունեք անկեղծ երախտագիտության խոսքեր դժվարին, պատասխանատու ծառայության և նվիրական աշխատանքի համար։
   Մաղթում եմ առողջություն, անսպառ եռանդ, անփորձանք ծառայություն և մասնագիտական հաջողություններ: Շարունակեք նույն պատասխանատվությամբ և պատվախնդրությամբ, բարձր գիտակցությամբ և արժանապատվությամբ ծառայել պետության և հասարակության շահերին, ձեր ավանդն ունենալ պետականաշինության գործում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26